Հորս տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։

«Հայրս սրտի վիրահատություն էր տարել, մոտ մի 20 օր առաջ, ու դրանից հետո մեկ ամիս պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջ ասել, մնացած մասով նորմալ է։ Նա  խցում միայնակ է»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ սահմանափակումներ կան իր հետ կապված, Լևոն Քոչարյանն ասաց. «Միայն մերձավոր ազգականներին է թույլատրված տեսակցել հայրիկիս մասով, եղբորս (Սեդրակ Քոչարյան–խմբ) մասով միայն կինը և երեխաները։ Այսինքն ես չեմ կարողանում եղբորս տեսակցել»։