ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նախաձեռնել են հետաքննություն՝ COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման հետևանքով ամերիկացի զինծառայողների հնարավոր մահվան դեպքերի վերաբերյալ, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ռազմական բժիշկ Թերեզա Լոնգի դատական ցուցմունքներին։
«Ռազմական բժիշկը Վիրջինիայի դաշնային դատարանում հայտարարել է, որ համագործակցում է առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ՝ պարզելու, թե արդյոք զինծառայողները մահացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերից այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին անձնակազմի համար պարտադիր պատվաստում սահմանեց», - գրում է պարբերականը։
Հետաքննությանը ներգրավված ռազմական բժիշկ Թերեզա Լոնգը հայտնել է, որ ինքը ստուգում է պատվաստումից հետո զինվորականների մահվան մասին ավելի քան 2,5 հազար չհաստատված հաղորդագրություն պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին պետական հաղորդումների համակարգում (VAERS)՝ հավելելով, որ անձամբ իրեն հայտնի է 28 մահվան դեպք, որոնք, ենթադրաբար, առաջացել են պատվաստումներից։
Անձնակազմի պարտադիր պատվաստումը 2021 թվականին սահմանել էր նախագահ Ջո Բայդենը, որից հետո ԱՄՆ զինված ուժերի շարքերից հեռացվեց մոտ 9 հազար մարդ, մինչև Կոնգրեսը 2022 թվականին չեղարկեց այդ պահանջը։



























