Ռուսաստանը Ուկրաինայի հետ չի հասել ավելի լայն՝ եռօրյա հրադադարի պայմանավորվածության, քան մայրաքաղաքներին հարվածների դադարեցումն է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը սեպտեմբերի 5-ի սկզբից երեք օրով դադարեցրել է հարվածներ հասցնել Կիևին, մինչդեռ ուկրաինական կողմը նույնպես զգալիորեն կրճատել է Ռուսաստանի տարածքի ուղղությամբ հարվածները։

«Ուկրաինայի իշխանությունները հրապարակել են երեք օրով ավելի լայն զինադադարի իրենց կոչը, սակայն այդ մասին նրանց հետ մենք երբեք չենք պայմանավորվել», — ասել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բանակցային գործընթացի և ամերիկացի միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։