ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ԱՄՆ Տիեզերական ուժերի նոր համազգեստի էսքիզները: Լուսանկարը նա հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցում:
Համազգեստը մուգ մոխրագույն է՝ սև ներդիրներով, և լրացված է սև երկարաճիտ կոշիկներով: Օձիքի, թևքերի և գոտկատեղի տարրերի վրա պատկերված է ոճավորված մոխրագույն հրթիռ:
Արտադրողի խոսքով՝ համազգեստի դիզայնը մշակելիս ստեղծողները ոգեշնչվել են «Աստղային դեսանտ» (Starship Troopers) տիեզերական աշխարհի գրոհայինների համազգեստի կարգապահությամբ և ֆունկցիոնալությամբ: Ընդ որում, հիմնական շեշտը դրվել է գործնականության և զինվորական ծառայության պահանջներին համապատասխանության վրա:



























