Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել է Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությունը խաթարելու մեջ։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ավելի վաղ հայտարարել էր, որ Օրմուզի նեղուցը լիովին փակ է նավագնացության համար։

«Հորմուզի նեղուցը բաց էր մինչև փետրվարի 28-ը, երբ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա։ Վաշինգտոնը տարածաշրջանում սանձազերծեց անօրինական և դաժան պատերազմ՝ խաթարելով առևտրային նավերի բնականոն երթևեկությունը. տանկերները կանգ են առել, առևտուրը խաթարված է, իսկ էներգակիրների գներն աճում են»,- գրել է նա X սոցիալական ցանցում իր էջում։

Այժմ, Բաղայի խոսքով, ԱՄՆ-ն փորձում է աշխարհին հաշիվ ներկայացնել սեփական գործողությունների հետևանքների համար։