Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում է ընդունել Հայաստանին տրվող վարկի ծավալները հասցնել մինչև 823 մլն. դրամի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցչությունում։
Ըստ ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մուրիլո Պորտուգալայի, Stand-By ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցների ծավալներն ավելացնելու որոշումը հիմնված է տնտեսական արտաքին գործոնների վատացման վրա, ինչի հետևանք է Հայաստանում ներդրումների և շինարարության ծավալների նվազումը։ Վարկային գծի ավելացման շնորհիվ Հայաստանին անմիջապես կհատկացվի շուրջ 158 մլն. դոլարի չափով գումար։ Այսպիսով՝ Stand-By ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 400 մլն. դոլար։
Հայաստանում Stand-By ծրագրի իրականացման մասին որոշումը ԱՄՀ-ն ընդունել է 2009 թվականի մարտի 6-ին։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ երկրում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարում։



























