Պարարտանյութերի համաշխարհային շուկան շարունակում է կրել Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները, և դրանց մատակարարումները մնում են վտանգի տակ՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի անորոշության պատճառով, հաղորդում է Rabobank-ը։

RaboResearch-ի պարարտանյութերի հասանելիության ինդեքսը բարելավվել է՝ համեմատած Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո գրանցված նվազագույն մակարդակների հետ, սակայն պարարտանյութերը շարունակում են չափազանց թանկ մնալ ֆերմերների համար, փոխանցում է «Ագրոէքսպորտ»-ը։

Ամենաբարդ իրավիճակը ձևավորվել է ֆոսֆատների շուկայում. դրանց հասանելիության ինդեքսը, ըստ RaboResearch-ի տվյալների, կազմում է -0,59։ Էլ Նինյոյի հետ կապված ռիսկերը, ռեսուրսների ծախսերի աճը և Սևծովյան տարածաշրջանից արտահանման խնդիրները կարող են ուժեղացնել անորոշությունը և պահպանել գները վերջին առևտրային միջակայքների վերին սահմանի մոտ առաջիկա 6–12 ամիսների ընթացքում, նշում են վերլուծաբանները։