Ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի արդյունքներում և հիմա այս ընկերության հետ պետք է մանրամասնեցնենք իրենց աշխատանքների ծավալները և համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ինքը շարունակում է բարդ գործընթաց մնալ, բայց կարծում ենք՝ հասել ենք մի որոշակի կետի, երբ կա բավարարում մեր պահանջների։ Ընկերությունների կոնսորցիում է՝ չինական,  արաբական և հայկական»,- նշել է նա։