Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է«Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ»:
Տեսանյութում նա նշել է. «Կոմերցիոն ռեյսով Փարիզ գալու լավ կողմը այն է, որ ազատ ժամանակ է առաջանում և այդ առիթից օգտվելով, ու օգտվելով առիթից, որ Փարիզում արտիշոկի սեզոն է, եկել ենք Փարիզում մարտիշոկ փորձելու։
Ի դեպ, ասում են, որ Հայաստանում սկսել են աճեցնել արտիշոկ, որ դեպի Ֆրանսիա արտահանման մեծ պոտենցիալ ունի»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։




























