ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձաժողովի նախագահ Ներսես Երիցյանի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) թիմի հետ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները՝ մասնավորապես տվյալների և փոխգործելիության, էլեկտրոնային նույնականացման (eID) և կիբեռանվտանգության ոլորտներում։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ու երկխոսությունը թվային փոխակերպման օրակարգի առաջմղման ուղղությամբ։