Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Հնդկաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերով։

«Անկասկած, շատ կարևոր է հասնել իրավիճակի կայունացման [Մերձավոր Արևելքում], հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ծովային տարածքների և ուղիների անվտանգության ապահովմանը, նավարկության ազատությանը։ Մենք կցանկանայինք համատեղ ջանքերով հասնել կայունացման»,- հայտարարել է եգիպտական առաջնորդը։