Իրանի ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը կալանել են այդ երկրի հետ կապված 104 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս դրանցից, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։

«Սեպտեմբերի 17-ի դրությամբ ամերիկյան զորքերը վերահասցեագրել են 104 առևտրային նավ՝ կանոնների լիարժեք պահպանումն ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ռազմածովային ուժերը հուլիսի 14-ին վերսկսել են իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ մեկնող կամ այնտեղից դուրս եկող նավերի ռազմածովային շրջափակումը։ Նախորդ ռեժիմը գործել է ապրիլի 13-ից մինչև հունիսի 18-ը։ Այդ ժամանակ Կենտրոնական հրամանատարության ուժերը վերահասցեագրել են շրջափակման պահանջները պահպանած 142 նավ, շարքից հանել ինը նավ, որոնք չէին պահպանում այն, և թույլ տվել հումանիտար օգնություն տեղափոխող ավելի քան 50 առևտրային նավերի անցնել շրջափակման գոտով։