ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, որպեսզի նրանք հաջորդ շաբաթ մասնակցեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեային, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները։
«Փեզեշքիանը և Արաղչին կընդգրկվեն ամերիկյան վիզաներ ստացող պատվիրակության կազմում», - NBC News-ին հղումով հայտնել է աղբյուրը։
ԱՄՆ պետքարտուղարությունում նշել են, որ ՄԱԿ միջոցառումներին մասնակցելու համար վիզաներ կստանան Իրանի «հիմնական պատվիրակության» անդամները։ Միևնույն ժամանակ, ԻԻՀ պատվիրակության կազմը Գլխավոր ասամբլեայում այս տարի կլինի ավելի փոքր, քան անցյալ տարի։





























