Սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում՝ «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչներ՝ 77-ամյա Վելիկ Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Արթուր Զ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Վելիկ Կ.-ն և «Chevrolet»-ի 2 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։