Սեպտեմբերի 25–27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Armenian Auto Show 3.0-ն՝ Հայաստանի խոշորագույն ավտոմոբիլային միջոցառումներից մեկը, որը երեք օր շարունակ մեկ վայրում կհամախմբի ավտոմոբիլային ոլորտի ընկերություններին, պաշտոնական ներկայացուցիչներին, ավտոսիրողներին և ոլորտով հետաքրքրվող այցելուներին։

Այս տարվա միջոցառման առանցքում «3 օր ավտոաշխարհի կենտրոնում» գաղափարն է։ Armenian Auto Show 3.0-ն նախատեսված է ոչ միայն նոր ավտոմեքենաների ցուցադրության, այլև այցելուներին ավտոմոբիլային աշխարհի տարբեր ուղղությունների հետ մեկ հարթակում ծանոթացնելու համար։

Ավտոշքերթ՝ քաղաքի կենտրոնից դեպի Armenian Auto Show 3.0

Armenian Auto Show 3.0-ի մեկնարկը կտրվի տպավորիչ ավտոշքերթով։

Յուրաքանչյուր մասնակից բրենդ իր դրոշով քաղաքի կենտրոնից կշարժվի դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ կազմելով միասնական ավտոշարասյուն։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած վիճակահանությամբ արդեն սահմանվել է ավտոշքերթի հերթականությունը։

Շքերթի մասնակից մեքենաները միասնական շարասյունով կուղևորվեն դեպի ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն, որից հետո կշարժվեն դեպի test drive-ի հարթակ։

Սա պարզապես միջոցառում չէ։Սա Armenian Auto Show 3.0-ի մեկնարկն է։

Մեկ վայրում՝ ավտոմոբիլային ոլորտի տարբեր ուղղությունները

Ցուցահանդեսին մասնակցում են ավտոմոբիլային ոլորտի մի շարք ընկերություններ և ավտոլորտի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ներկայացնելով նոր մոդելներ, ավտոմոբիլային տեխնոլոգիաներ, ծառայություններ, պահեստամասեր, ավտոքիմիա, լիցքավորման լուծումներ և ոլորտին առնչվող այլ առաջարկներ, բանկեր, ֆինանսական ընկերություններ և շատ ավելին։

Այցելուները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու ներկայացված ավտոմեքենաներին, ստանալու մասնագիտական խորհրդատվություն, համեմատելու տարբեր առաջարկներ և ծանոթանալու ցուցահանդեսի ընթացքում գործող հատուկ պայմաններին ու առաջարկներին։

Միջոցառման կարևոր բաղադրիչներից է նաև պաշտոնական test drive-երի հնարավորությունը, որի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն տեսնել, այլև փորձարկել ներկայացված որոշ մոդելներ։

3 օր լի փորձառություններով

Armenian Auto Show 3.0-ի ծրագիրը ներառում է մի շարք ինտերակտիվ գոտիներ և ժամանցային ակտիվություններ։

Այցելուներին սպասվում են՝

  • պաշտոնական ավտոմեքենաների test drive-եր,

  • պուլտով մեքենաների մրցույթներ,

  • և իհարկե ՄԵԾ խաղարկություն

Մեծ խաղարկություն՝ գլխավոր մրցանակով

Armenian Auto Show 3.0-ի շրջանակում նախատեսվում է նաև մեծ խաղարկություն, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած այցելուները։

Խաղարկության ընթացքում նախատեսված են բազմաթիվ նվերներ, իսկ գլխավոր մրցանակը ուղևորությունն է դեպի Շանհայ՝ աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ցուցահանդեսներից մեկին մասնակցելու հնարավորությամբ։

Խաղարկություն-ը ամփոփվելու է սեպտեմբերի 27-ին։

Խաղարկության մասին այլ մանրամասները հասանելի կլինեն Armenian Auto Show 3.0-ի պաշտոնական հաղորդակցության հարթակներում։

Երեք օր՝ մեկ վայրում

Armenian Auto Show 3.0-ը կանցկացվի սեպտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Միջոցառման մուտքն ԱՆՎՃԱՐ է։

Երեք օր շարունակ այցելուները հնարավորություն կունենան մեկ վայրում տեսնել ավտոմոբիլային ոլորտի նորությունները, ծանոթանալ շուկայում ներկայացված առաջարկներին, փորձարկել իրենց նախընտրած մոդելները, մասնակցել ինտերակտիվ ծրագրերին և լինել ավտոմոբիլային աշխարհի կենտրոնում։

Armenian Auto Show 3.0 — 3 օր ավտոաշխարհի կենտրոնում։

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 25–27, 2026

Վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Մուտք՝ ԱՆՎՃԱՐ

Գրանցում՝ https://armauto.show/home/becomeavisitor