Սոցիալական ցանցերում հայտնվել են աղետի ազդանշան տված FlyDubai-ի չվերթում տեղի ունեցած արտակարգ պատահարի առաջին լուսանկարները։

Լուսանկարներում պատկերված ուղևորի հագուստի վրա արյան հետքեր են երևում։

Չորեքշաբթի օրը ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր փոխանցել։ Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

i24News հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներից մեկին, հայտնել է, որ ուղևորներն իրենց ձեռքն են վերցրել օդանավում տիրող իրավիճակը․ նրանք վնասազերծել են հարձակվողին, իսկ ինքնաթիռում գտնվող բուժքույրն ու բժիշկը առաջին օգնություն են ցույց տվել տուժածին։

Բացի այդ, օդանավում եղել են ևս մի քանի օդաչուներ, որոնք ստանձնել են ինքնաթիռի ղեկավարումն ու վթարային վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։

N12-ը հայտնել է, որ աղետի ազդանշան տված Flydubai-ի ինքնաթիռի ղեկին ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուներ են եղել։