ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կարծիք է հայտնել, որ ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

«Երկու առաջնորդների միջև ուժեղ ատելություն կա»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օհայո նահանգում նախընտրական հանրահավաքում։

Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ հակամարտության կողմերն իրականում կցանկանային դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն առայժմ չգիտեն, թե ինչպես դա անել։ «Կարծում եմ՝ վերջիվերջո մենք լուծում կգտնենք»,- ասել է ամերիկացի նախագահը։