Թուրքիայում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ընդդիմադիր հեռուստաալիքում, ինչից հետո դրա հեռարձակումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Halk TV հեռուստաալիքը հայտարարել է, որ իր աշխատակիցներին չեն թողնում մտնել ստամբուլյան գրասենյակ, և որ իշխանությունները ալիքի նոր տնօրեն են նշանակել։
Թուրքիայի դատախազությունը հայտարարել է, որ խուզարկությունները կապված են Halk TV-ի ղեկավար Ջաֆեր Մահիրօղլուի դեմ հարուցված գործի հետ, ում դատախազությունը մեղադրում է կաշառակերության, տենդերների անցկացման ընթացքում խարդախության և փողերի լվացման մեջ։ Այս գործի շրջանակներում 17 անձի ձերբակալման օրդեր է տրվել։
Halk TV-ն Թուրքիայում համարվում է ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը մոտ կանգնած լրատվամիջոց։ Ալիքը հաճախ է քննադատում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։





























