ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 3 օրով գործուղվում է Բելգիա։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Խելացի մաքսատուն» նախագծի գլոբալ միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Էդուարդ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։