ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանը հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնում։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանին 2026 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը ներառյալ տրամադրել հղիության և ծննդաբերության արձակուրդ»։