Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժպիտով արձագանքել է Sky News-ի լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փորձում իրեն դարձնել «քավության նոխազ»՝ Կոնգրեսի բարդ միջանկյալ ընտրություններից առաջ ներքին խնդիրների համար։
Զելենսկին մոտ 15 վայրկյան տևած դադար պահեց, ապա ժպտաց և պատասխանեց. «Ահա իմ պատասխանը»։
Դրանից անմիջապես հետո մամուլի ասուլիսն ավարտվեց։





























