ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կազմել է 361.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.98 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.41 դրամ (նվազել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-401 դրամով, վաճառվում է 408–412 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.13 դրամով, վաճառվում է 4.30–4.47 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:

Եվրոն գնվում է 403 դրամով, վաճառվում է 407 դրամով:

Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.17 դրամով: