Դատախազ Ծովակ Մնացականյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ։
Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը, որպես պետական պահպանության ենթակա անձ, շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, գտնվում է ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո։
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։
18։00 — Սեդրակ Քոչարյան, դատավոր՝ Արամ Գրիգորյան
18։30 — Ռոբերտ Քոչարյան, դատավոր՝ Վարդգես Ստեփանյան
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9





























