Չինաստանը կշարունակի աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համագործակցությունը խորացնելու և ռազմավարական կայունությունն ամրապնդելու ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել են ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները։
«Միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ի ներքին գործն են։ Չինաստանը պատրաստ է շարունակել աշխատանքն ԱՄՆ-ի հետ՝ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած կարևոր պայմանավորվածություններն իրականացնելու համար», — ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը, որի խոսքերը մեջբերում է The Global Times-ը։
Նրա խոսքով՝ Պեկինի ջանքերն ուղղված են «համագործակցության ընդլայնմանը և ռազմավարական կայունության հարցերում Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարգանքի, արդարության և փոխադարձության վրա հիմնված կառուցողական հարաբերությունների ձևավորմանը»։
Մաո Նինն այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը կարծում է, որ ԱՄՆ ընտրությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում երկու պալատներում էլ։




























