Ճապոնիայի բջջային կապի խոշորագույն օպերատոր NTT Docomo-ն մեծ է համարում հավանականությունը, որ կողմնակի անձինք ապօրինի մուտք են գործել ընկերության սերվերներ։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է Kyodo գործակալությունը։
NTT Docomo-ն որոշ ծառայությունների անհետաձգելի տեխնիկական սպասարկում է իրականացնում։ Ընկերությունը կասեցրել է իր առցանց խանութի, ինչպես նաև My Docomo հարթակի աշխատանքը։
Ամբողջ երկրում բջջային կապի խափանումներ են արձանագրվում։ Բաժանորդները խնդիրներ են ունենում ձայնային զանգերի, SMS հաղորդագրությունների և տվյալների փոխանցման հետ։ Խափանումների պատճառները դեռ պարզվում են։ Հայտնի չէ՝ արդյոք այդ խնդիրները կապված են սերվերներ հնարավոր ապօրինի ներթափանցման հետ։
Վերջին շաբաթներին Ճապոնիայի պետական գերատեսչություններն ու բիզնեսները բախվել են կիբերհարձակումների զանգվածային ալիքի։ Տոկիոյում գործող Paycloud Holdings ՏՏ ընկերությունը հայտնել է էլեկտրոնային փոստի 77 մլն հասցեների արտահոսքի մասին։



























