Հոկտեմբերին ֆրանսիական սուպերմարկետների սառնարանների և սառցարանների դեմ իրականացված կիբեռհարձակումների հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է BBC-ն։
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։
Հոկտեմբերի կեսերին ամբողջ Ֆրանսիայում հարյուրավոր սուպերմարկետներ ընդգրկած կիբեռհարձակման ընթացքում հաքերները վերահսկողություն են հաստատել սառնարանային սարքավորումների ջերմաստիճանը կարգավորող ծրագրային ապահովման նկատմամբ և բարձրացրել ջերմաստիճանը։ Տուժած ցանցերից մեկի տվյալներով՝ այն հասել է մինչև 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչի հետևանքով մթերքը փչացել է։ Վնասը կազմել է միլիոնավոր եվրոներ։ Երեք շաբաթ անց նմանատիպ կիբեռհարձակումներ են տեղի ունեցել եվրոպական ևս յոթ երկրներում։





























