ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Թոմաս Մասին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ բանաձև է ներկայացրել, հայտնում է CNN-ը։
Բանաձևի վերաբերյալ քվեարկությունը պետք է տեղի ունենա մինչև չորեքշաբթի։
Մասին հայտարարել է, որ Հեգսեթն Իրանի հետ պատերազմի ընթացքում չարաշահել է իշխանությունը և «գիտակցաբար կատարել է օտարերկրյա պետության դեմ պատերազմ սկսելու ապօրինի հրամանները»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Հեգսեթին՝ հայտարարելով, որ «նա գերազանց աշխատանք է կատարել»։ «Ես աշխատում եմ նրա հետ, ուստի, հնարավոր է, տեսնում եմ նրա այն կողմը, որը չեն տեսնում լրատվամիջոցներն ու Կոնգրեսի անդամները։ Ես սա անարդար եմ համարում։ Ես նրա հետ ամեն օր աշխատել եմ այս հարցերից շատերի շուրջ։ Ես տեսել եմ, թե ինչ աշխատանք է նա կատարում և ինչ պրոֆեսիոնալիզմ է դրսևորում այդ ընթացքում», — նշել է Ռուբիոն։





























