ԱՄՆ-ը շվեյցարական Credit Suisse բանկին տուգանել է 536 մլն դոլարի չափով` Իրանի եւ մի շարք այլ երկրների դեմ հարուցված պատժամիջոցների ռեժիմի խախտման համար:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, բացի Իրանից՝ բանկը 20 տարվա ընթացքում օգնում էր գործարքներ անել Սուդանի, Լիբիայի, Մյանմայի եւ Կուբայի համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, որոշումը կայացվել է բանկի ղեկավարների՝ ԴՊԾ-ի, ԱՄՆ արդարադատության նախարարության եւ Մանհեթթենի շրջանային դատախազության հետ հանդիպումից հետո:
Ինչպես հայտնի է դարձել բանկի գործունեության հետաքննության արդյունքում, որ իրականացվել է ամերիկյան իշխանությունների կողմից 2002-2007թթ., շվեյցարացիները միտումնավոր կերպով ԱՄՆ-ից թաքցրել են իրենց հաճախորդների մասին տեղեկատվությունը եւ կեղծել զեկույցները:
Տվյալ տուգանքը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենախոշոր պատիժը՝ պատժամիջոցների ռեժիմի խախտման համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



























