ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2009թ. հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ տարածքում վառելիքի գները կրճատվել են 2.5 տոկոսով, իսկ 2008թ. դեկտեմբեր ամսվա համեմատության այս ցուցանիշը կրճատվել է 0.1 տոկոսով: 2005թ. համեմատությամբ վառելիքի գները ՀՀ-ում աճել են 10.3 տոկոսով: Նշենք, որ 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում վառելիքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 6.9 տոկոսով:

Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում 2005թ. համեմատությամբ վառելիքի գների առավել բարձր աճ գրանցվել է Գյումրիում` շուրջ 27.8 տոկոսով, եւ Վանաձորում` 23.1 տոկոսով, իսկ նույն ժամանակահատվածում Երեւանում վառելիքի գներն աճել են 7.2տոկոսով: Հաշվետու ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ վառելիքի գները Երեւանում կրճատվել են 1.9 տոկոսով, իսկ առավելագույն անկում գրանցվել է Դիլիջանում` շուրջ 11.7 տոկոս: