Հայաստանի կառավարությունը որոշել է Հայաստանում միգրացիոն պետական ծառայություն ստեղծել:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրում կայացած արտագնա նիստում գործադիրը, հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը եւ ՀՀ նախագահի 2009թ. նոյեմբերի 18-ի հրամանագիրը, որոշել է ստեղծել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ` նախարարության աշխատակազմի վերակազմակերպման եղանակով, հաստատել միգրացիոն պետական ծառայության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը։
Մի քանի այլ որոշումներով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել համապատասխան որոշումներում՝ ապահովելու համար նորաստեղծ պետական կառավարչական հիմնարկի բնականոն գործունեությունը։




























