Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 17-ին Արմավիրում կայացած արտագնա նիստում որոշել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ստեղծել Եվրոպական Միությունում եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի հաստիք:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է Եվրոպական հարեւանության շրջանակում ՀՀ մաքսային ծառայության եւ Եվրոպական Միության տարբեր կառույցների միջեւ համագործակցությունը ակտիվացնելու եւ կարգավորելու նպատակով: Գործադիրի նիստում հաստատվել է նաեւ մաքսային կցորդի կանոնադրությունը։