Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 21-ին մեկնելու է Ֆրանկֆուրտ, որտեղ աշխատանքային հանդիպումներ է ունենալու KFW բանկի փոխնախագահների եւ ծրագրերի ղեկավարների հետ:
Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումներին քննարկվելու են Եվրոպական հարեւանության բիզնեսի խրախուսման հիմնադրամին Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ կայուն բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման ծրագրին 27 մլն եվրո գումարի լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման հարցերը:




























