Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում է կայացրել վարույթ հարուցել՝ դեղորայքի շուկայում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ արձանագրվելու կապակցությամբ:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի մասնագետների նախնական ուսումնասիրությունների համաձայն, սիրտ- անոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող եւ իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների մասին: Վարույթը կընդգրկի հետեւյալ տնտեսվարողների վարքագծի մրցակցային կանոններին համապատասխանության ուսումնասիրությունը՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «ԱլֆաՖարմ» ՓԲԸ, «ԱռգոՖարմ» ՍՊԸ, «ՎագաՖարմ» ՍՊԸ, «Արմֆարմ» ՍՊԸ, «Ֆարմատեք» ՓԲԸ, «Էսկուլապ» ՍՊԸ, «Ֆարմ Թրաստ» Հ/Ձ ՍՊԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Լամբրոնֆարմիմպեքս» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Մերկադո Հոլդինգ» ՍՊԸ, «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ, «Լատագի» ՍՊԸ, «Արֆարմացիա» ՓԲԸ, «Քվանտում Ս.» ՍՊԸ, «Ռիխտեր Լամբրոն» Հ/Ձ ՍՊԸ, «ՏոնուսԼես» ՍՊԸ, «Մեգիէլ»ՍՊԸ, «Ֆետիդա Ֆարմ» ՍՊԸ, «Ֆարմ Գոհար» ՍՊԸ, «Արփիմեդ» ՓԲԸ, «Լագի» ՍՊԸ, «Ռուս ֆարմ» ՍՊԸ, «Օրիենտ ֆարմ» (25 տնտեսվարող սուբյեկտ` առավել խոշորները շուկայում): Վարույթի շրջանակներում այսօր տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ պահանջվեցին ապրանքի ձեռքբերման եւ իրացման գների կառուցվածքի բաղադրիչների, գների փոփոխությունների պատճառների եւ հիմնավորումների վերաբերյալ, ինչպես նաեւ` պայմանագրերի եւ հաշիվ ապրանքագրերի պատճենները: