Հայաստանի տեղակատվական տեխնոլոգիաների արտադրանքը հաջորդ շաբաթվանից ցուցադրվելու է մարզերում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից՝ նշելով, որ «DigiTec-ը անիվների վրա» ցուցահանդեսը մարզերում կազմակերպվում է առաջին անգամ։ Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ երկու տասնյակ ընկերություններ, որոնք կներկայացնեն տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտին վերաբերող իրենց նոր ծրագրերը։ Ըստ միության մամուլի պատասխանատու Ռուզան Ապրեսյանի՝ ցուցահանդեսը շրջելու է Հայաստանի 42 քաղաքներով։ Նրա խոսքով՝ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաներով երիտասարդության զբաղվածության մակարդակը բավարար չէ, այդ իսկ պատճառով՝ ցուցահանդեսի նպատակներից է նաեւ Հայաստանի բնակավայրերում զարգացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաները։