Ասիական զարգացման բանկը 1 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրելու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրականացնելու համար: Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում հայտնե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա սկզբին կհայտարարվի խորհրդատու կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ, որի արդյունքները պարզ կլինեն ապրիլին։
«Իրանական կողմի հետ ֆինանսավորման աջակցության մասին համաձայնություններ կան: Ասիական զարգացման բանկը քննարկում է արդեն շինարարության համար տրամադրվելիք օժանդակության չափը: Այնպես որ հաջորդ տարվանից կմտնենք ծրագրի իրականացման ռեալ փուլ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարության որոշումով ստեղծված է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» կոչվող ընկերությունը, որը զբաղվելու է ծրագրի կազմակերպչական հարցերով:




























