Ասիական զարգաման բանկը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար 500 մլն դոլար վարկ է տրամադրելու, որից 60 մլն-ը կստացվի հաջորդ տարի։ Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ, նախնական գնահատականներով, ծրագրի ընդհանուր արժեքը 962 մլն դոլար է։ Նրա խոսքով՝ավտոմայրուղու նախագծերի իրականացման հայեցակարգ է մշակվել գերմանա-ավստրիական ILF ընկերության կողմից, իսկ PADECO ընկերությունը` կատարել է ճանապարհի տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները:

Գ.Սարգսյանը նշեց, որ 2010 թվականի ֆինանսական հատկացումների առաջին մասն ուղղվելու է Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածներում անվտանգության ապահովման աշխատանքին, իսկ երկրորդ տրանշը կուղղվի Աշտարակ-Գյումրի հատվածի վերակառուցմանը։ Երրորդ փուլը, նախարարի խոսքով, Գորիս-Կապան հատվածին է վերաբերելու, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, նոր ճանապարհ է կառուցվելու` մայրուղու այդ հատվածը տեղափոխվելու է դեպի արևմուտք: Գ. Սարգսյանի փոխանցմամբ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին մոտ երեք անգամ կկրճատի Բաթումիի եւ Փոթիի հետ ներկայիս ճանապարհի երկարությունը։