Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հունիսի 29-ին, ժամը 14.30-ին, Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 7-րդ փողոցի 14/Ա շենքից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 20-ամյա Ավետիք Նազարեթյանին, ով հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Վանիկ Դանիելյանին , ով հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: