ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում, այսօր` հունիսի 30-ին, Հայաստանի հյուպատոսարանի առջեւ տեղի կունենա ակցիա, որին մասնակից ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները կդատապարտեն հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը:

Հիշեցնենք, որ հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների, որի հետեւանքով նրանցից մայոր Վահե Ավետյանը (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար), ընկել էր կոմայի մեջ, իսկ հունիսի 29-ին մահացել, այդպես էլ ուշքի չգալով: