Հայաստանի պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մերձավորներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն եւ համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետեւում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»: