Հայաստանը վայրի ջրային կենդանիներ է արտահանում Եվրամիություն: ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 12-ին սահմանեց այդ կենդանիների արտահանման համար անհրաժեշտ առողջության սերտիֆիկատի նոր ձեւը, որտեղ ավելի ամբողջական տեղեկատվություն է պարունակվում եւ համապատասխանումն է ԵՄ պահանջներին:
Նշենք, որ կառավարության որոշման մեջ «վայրի ջրային կենդանիներ» հասկացության ներքո նկատի ունեն երկփեղկավոր կակղամորթերին: Ամենայն հավանականությամբ` խոսքը վերաբերում է վայրի խեցգետիններին, թեեւ փորձագետների մի մասը տարակուսում է նման ձեւակերպումից: «Թռչնասերների միության» նախագահ Սիլվա Ադամյաննը NEWS.am-ին ասաց, որ վայրի ջրային կենդանիներ ունենալու համար հարկավոր է ծով:
Հատկանշական է, որ 2003 թ. կառավարությունը նմանատիպ սերտիֆիկատներ տալիս էր ձկան, ձկնամթերքի եւ ջրային ծագում ունեցող արտադրանքի համար, սակայն 2011 թ. այդ տերմինը փոխվեց «վայրի ջրային կենդանիներ» անվանումով:
Նշենք, որ Հայաստանը տարեկան մոտ 800-1000 տոննա վայրի խեցգետին է արտահանում Եվրոպա:


























