Իրանի փոխնախագահը Երևանի Կապույտ մզկիթում մեծարեց իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին։

Հայաստանում Իրանի դեսպանատնից հայտնում են, որ արարողության ընթացքում նշվեցին երաժշտության ասպարեզում նրա ունեցած երկարամյա ներդրումը, ինչպես նաև նրա դերակատարումը Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում։