Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը բյուջեի նախագիծն ընդունել էր դեկտեմբերի 10-ին կայացած նիստում՝ ձայների մեծամասնությամբ: Նախագծին դեմ էին քվեարկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների 16 պատգամավորներ: Նախագծով 2010թ. Հայաստանի բյուջեի ծախսային մասը կազմելու է 935 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը՝ 742 մլրդ դրամ: 2010թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 193 մլրդ դրամ կամ՝ ՀՆԱ-ի 6 տոկոսը:
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ՝ բյուջեն լինելու է «կայունացման բյուջե», որում նախատեսված է ՀՆԱ 1,3 տոկոսի աճ:



























