2012 թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ) Հայաստանի  քաղաքացու 213 հազար 672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24 հազար անձնագիր:

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից հայտնում են, որ 2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է Հայաստանի քաղաքացու  182 հազար 208 անձնագիր:

Միաժամանակ վարչությունը տեղեկացնում է, որ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ  օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչեւ հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում: