Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 12-ին, ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են եւ հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց կապրեն:
Դեսպան Տրուվըրուան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ջանք չի խնայի հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման եւ որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Զրուցակիցները անդրադարձել են հայ-բելգիական փոխգործակցության տարբեր ոլորտներին, մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:



























