Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց։ Հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Արմենպրեսս»-ի հետ զրույցում նշել է, որ Սոս Սարգսյանն այժմ վատառողջ է, սակայն շտապեց վստահեցնել, որ «լուրջ բան չկա»: «Այժմ նա բժիշկների հսկողության տակ է գտնվում»,- ընդգծել է փոխնախարարը:
Նա ավելացրել է նաեւ, որ խոսել են Սոս Սարգսյանի տիկնոջ` Նելլի Սարգսյանի հետ, որն էլ հավաստիացրել է, որ նրա վիճակը կայուն է:


























