Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը կտակ չի գրել: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները մեկ շաբաթ առաջ տեղեկություն էին տարածել Ալլա Պուգաչովայի կտակի վերաբերյալ:
Նա նաեւ նշել է, որ եթե երբեւէ նման փաստաթուղթ կազմի, ապա այդ մասին տեղյակ կլինեն բացառապես իր հարազատները, եւ ոչ երբեք լրատվամիջոցները, հաղորդում է «Յանտարնի կրայը»:
Ինչպես գրում է «Նեֆորմատը», երգչուհին նույնիսկ կատակել է, որ մամուլում հրապարակված տեղեկություննմ այնքան էլ հիմար չէ եւ ինքը այդ առումով մտածելու բան ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալլա Պուգաչովան հրապարակել է իր կտակը, որտեղ ժառանգների ցուցակում երկու անուն է նշվում`դուստր Կրիստինա Օրբակայտեն եւ երեք թոռներից ավագը` Նիկիտա Պրեսնյակովը:
Ինչպես տեղեկացնում է dni.ru-ն, փաստաթղթում գրված է, որ երգչուհու մահից հետո նրա ունեցվածքը կբաժանվի դստեր եւ ավագ թոռան միջեւ: Պրիմադոննայի չորրորդ ամուսին Մաքսիմ Գալկինին կտակը շրջանցել է: Գալկինը հաճախ է կրկնում, որ իրեն միայն երգչուհու սերն է հարկավոր, գրում է «Սոբեսեդնիկը»: Մյուս թոռանը` Դենի Բայսարովին, երգչուհին ոչինչ չի կտակել` ըստ երեւույթին մոր հետ հարաբերություններում նրան մեղադրելով դավաճանության մեջ: Ոչինչ չի կտակել նաեւ թոռնուհուն` Կլավդիա Զեմցովային, որին առաջին անգամ տեսել է վերջերս:
Պուգաչովայի կարողության ճիշտ չափը ոչ ոք չգիտի: Սակայն անգամ մոտավոր հաշվարկներով այն բավական պատկառելի է. Հինգսենյականոց բնակարան Արբատում, երկհարկանի տուն Իստրայում, Անշարժ գույք Մայամիում, ներկայացուցչական դասի հինգ մեքենաներ, մասնաբաժին զանազան բիզնես-նախագծերում:
Ի դեպ, արդեն հնչել է կարծիք, որ Պուգաչովան կտակը հրապարակել է իր մահից հետո պոտենցիալ հավակնորդների միջեւ թյուրիմացություններից խուսափելու համար:




























