Հայտնի դերասանուհի Դեմի Մուրն արդեն գտել է փոխարինող իրեն լքած Էշթոն Քաթչերին: Դերասանուհուն տեսել են նոր զուգընկերոջ ` դերասան Մարտին Հենդերսոնի հետ:

49-ամյա դերասանուհին, կարծես թե այդքան էլ շատ չի տառապում իր նախկին ամուսին Էշթոն Քաթչերի` երիտասարդ դերասանուհի Միլա Կունիսի հետ: Պապարացիները վերջերս Քոննեքտիքութում  բռնացրել են Դեմիին զբոսնելիս 37-ամյա դերասան Մարտին Հենդերսոնի հետ: Զույգը զբոսնում էր` վայելով արեւոտ օրը:Այնուհետեւ նրանց տեսել են ռեստորաններից մեկում ճաշելիս: Երեք երեախների մայր Դեմի Մուրն այնքան առողջ եւ երջանիկ տեսք ուներ, որ դա ծնել է բազմաթիվ խոսակցություններ նոր սիրավեպի մասին, հայտնում է WDay.ru-ն:

Մարտին Հենդերսոնը ծնվել է Նոր Զելանդիայում եւ 12 տարով փոքր է Դեմիից: