Տասնմեկ տարեկան երաժիշտ Իթան Բորտնիկը ռեկորդ է սահմանել` որպես սեփական անհատական համերգաշրջանով հանդես եկող ամենաերիտասարդ երաժիշտ:
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, դաշնակահար Իթան Բորտնիկը եղել է Լաս Վեգասում շոուի գլխավոր հերոսը եւ բեմը կիսել է հանրահայտ շատ անձանց հետ` սկսած Էլթոն Ջոնից մինչեւ Բեյոնսե:
Հիմա արդեն նրա անունը Գինեսի ռեկորդների գրքում է` որպես երիտասարդ անհատական երաժիշտ` դեռ 9 տարեկանում ունեցած սեփական համերգաշրջանի համար: Բորտնիկը Գինեսի սերտիֆիկատ է ստացել Նյու Յոքում հուլիսի 25-ին:
Համերգաշրջանից եւ «Ամեն ինչ երաժշտության մասին» նոր սինգլից ստացված եկամուտը կփոխանցվի «Children`s Miracle Network Hospitals» մանկական հիվանդանոցների ցանցին:




























