Իտալիայի իշխանությունները թույլտվություն են տվել ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի աճյունը Կապրերա կղզում վերաբացելու համար:
Նման խնդրանքով դիմել էին Գարիբալդիի սերունդները, որոնք ցանկանում էին հավաստիանալ, որ գերեզմանում իսկապես ննջում է իրենց հանրահայտ նախնին: Նրանք ենթադրում են, որ Կապրերայում գտնվողի գերեզմանը դատարկ է: Ընտանիքի խնդրանքին ընդառաջել լ է Իտալիայի մշակույթի նախարարությունը:
Գերեզմանը նախատեսում են բացել սեպտեմբերի վերջին: Գարիբալդիի մնացորդների իսկությունն ապացուցելը նախատեսվում է իրականացնել ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքների համեմատությամբ, գրում է «Lenta.ru» -ն` հղում անելով BBC-ին:
Ջուզեպե Գարիբալդին, ով կարեւոր դեր է խաղացել Իտալիայի միավորման գործում, մահացել էր 1882 թվականին` 74 տարեկանում:
Կտակում Գաիբալդին խնդրել էր իր համար շքեղ թաղում չկազմակերպել, այլ՝ դիակիզում անցկացնել: Սակայն նրա վերջին կամքը չի կատարվել: Չի բացառվում, որ եթե Գարիբալդիի մնացորդների իսկությունն ապացուցվի, հարց կծագի, թե արժե արդյոք կատարել նրա կամքը։




























