Թեեւ այս տարի ամանորյա տոները ձգվելու են մինչեւ հունվարի 11-ը, սակայն թոշակառուները հնարավորություն են ունենալու իրենց թոշակներն ստանալ հունվարի 4-ի երկրորդ կեսից սկսած: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա ներկայացմամբ, ինչպես միշտ, թոշակառուներն իրենց թոշակները կստանան ամսվա սկզբին, հունվարի 4-ի երկրորդ կեսից եւ հետագա օրերին: Դրա համար, ըստ նախարարի, կառավարության համաձայնությամբ ու գիտությամբ համապատասխան հիմնարկները պետք է աշխատեն նաեւ տոնական օրերին, որպեսզի մարդկանց թոշակների վճարումը չուշանա: